top of page

Արևմտյան Հայաստանի Ազգային Բաց Ակադեմիայի

 գիտ.խորհրդի նախագահ

 

ԱԱՀ`Արտեմ Եղիշեի Սարգսյան

Ծննդյան վայրը`ք. Կիրովաբադ (այժմ` Գյանջա, Ադրբեջան)

Երկիր`

Ծննդյան տարեթիվը`28.10.1942

Մասնագիտություն`Լեզվաբանություն

Հետազոտությունների բնագավառը`Հիմն. աշխատ. նվիրված են գրաբարի կառուցվածքային նկարագրությանը (ժամանակակից ճշգրիտ մեթոդների կիրառմամբ), արևմտահայերենի կառուցվածքային նկարագրությանը (հնչյունաբանություն), բառապաշար, քերականություն, արևելահայերենի և արևմտահայերենի զուգադրական քննությանը, լեզվաբանական աշխարհագրության և հանրալեզվաբանության հիմնախնդիրներին:

Պարգևներ (գիտական, պետական)`ՀԽՍՀ պետ. մրցանակի դափնեկիր (1986): Պարgևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալով (2002):

Պաշտոնը`ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվ. լեզվի ին-ի թեմատիկ խմբի ղեկավար (1998-ից):

Կրթություն, գիտական կոչում, աստիճան`Ավարտել է ԵՊՀ-ը (1965): Բ.գ.դ. (1988), պրոֆ. (1991): Թղթ. անդամ (2006):

 

 

 

Հավելյալ տեղեկություն


ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվ. լեզվի ին-տի գիտաշխատող (1969-82), բաժնի վարիչ (1982-92): Երուսաղեմի Ժառանgավորաց վարժարանի և ընծայարանի դասախոս, տեսուչ (1992-95): ՀՀ լեզվի պետ. տեսչության լեզվաշինության վարչության պետ (1995-98):

 

Արևմտյան Հայաստանի Ազգային Բաց Ակադեմիայի

գիտական խորհրդի անդամ

 

Գևորգ  Վարոսի Չիլինգարյան (Ջորջ Չիլինգար)

 

ԱԱՀ`Գևորգ (Ջորջ) Վարոսի Չիլինգարյան

Ծննդյան վայրը`Թիֆլիս

Երկիր`

Ծննդյան տարեթիվը`29.07.1929

Մասնագիտություն`Երկրաբանություն

Հետազոտությունների բնագավառը`Հիմնական աշխատ. վերաբերում են նավթի և գազի երկրաբանության տեսական հիմնախնդիրներին, նավթի և գազի հանքաշերտերի գոյացման և ածխաջրածինների առաջացման հարցերի լուծմանն ուղղված նոր մոտեցումների մշակմանը:

Անդամակցություն այլ ակադեմիաներին և գիտական ընկերություններին`Նյու Յորքի, Հարավային Կալիֆորնիայի և այլ ԳԱ-ների անդամ, Ռուսաստանի բնական ԳԱ արտաս. անդամ: Միջազգային բազմաթիվ գիտական կազմակերպությունների անդամ: Իտալիայի Studiorum Minerva ակադեմիայի, Բեդֆորդի (Արիզոնա) և այլ համալսարանների պատվ. դոկտ.:

Պարգևներ (գիտական, պետական)`Բազմաթիվ մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է Ռուսաստանի ԳԱ Մ. Լոմոնոսովի անվ և այլ ոսկե մեդալներով:

Պաշտոնը`ՀԿՀ նավթի երկրաբանության ֆակ.-ի դասախոս (1950–54, 1956–65), պրոֆ. (1965-ից): ԱՄՆ ռազմաօդային ուժերի Դեյթոնի (Օհայո) բազայի լաբ.-ի վարիչ (1954-56): ՄԱԿ-ի նավթի տեխնոլոգիայի գծով ավագ (1967–69, 1978–87) և այլ կազմակերպությունների խորհրդական: Մի շարք ընկերությունների ու գիտական կազմակերպությունների նախագահ: Ռուսաստանի բնական ԳԱ փոխպրեզիդենտ (2000):

Կրթություն, գիտական կոչում, աստիճան`Ավարտել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանը /ՀԿՀ/ (B.S.,1949, M.S., 1950): Փ.դ.՝ երկրաբանության գծով (ՀԿՀ, 1956), պրոֆ. (1965): Արտաս. անդամ (1998):

Հասցե`   

 

Արևմտյան Հայաստանի Ազգային Բաց Ակադեմիայի

գիտական խորհրդի անդամ

 

Պավել Բարսեղյան

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: 

 

Ծնվել է 1945թ. Կողբում: 1967թ. ավարտել է Երևանի  պոլիտեխնիկական ինստիտուտը կարմիր դիպլոմով, ռադիոինժեների մասնագիտությամբ: Եղել է Մերգելյան  ինստիտուտի առաջին ցերեկային ասպիրանտը: 1972 թ. Պաշտպանել է թեկնածուական թեզ համակարգիչների ավտոմատացված նախագծման բնագավառում: 1974թ. հրավիրվել է ԵրՊի` որպես ամբիոնի վարիչ: Պաշտպանել է դոկտորական թեզ 1990 թ. մասսայական կապերով մեծ համակարգերի մաթեմատիկական տեսության բնագավառում: Այդ տեսությունը ներկայումս լայնորեն կիրառվում է ինտերնետի, սոցիալական ցանցերի, ինչպես նաև նախագծային աշխատանքների պլանավորման համար:

1975-1990 թ. եղել է ԽՍՀՄ բարձրագույն կրթության մինիստրության ուսումնա-մեթոդական հանձնաժողովի անդամ: Խորհրդային Միության մասշտաբով մի շարք ուսումնական ծրագրերի հեղինակ է համակարգչային մասնագիտությունների համար: Մեծ քանակությամբ գիտական աշխատանքների հեղինակ է և 10-ից ավելի թեկնածուական թեզերի գիտական ղեկավար: 1993թ. հրավիրվել է աշխատանքի ԱՄՆ, կիսահաղորդչային չիպերի նախագծման բնագավառի "Infinite Technology Corp" ընկերություն (Դալլաս, Տեխաս), որտեղ աշխատել է մինչև 1999թ.: 1998թ. հիմնադրել է "DAN technologies" ընկերությունը` կիսահաղորդչային չիպերի ավտոմատացված նախագծման բնագավառում: 1999թ. հրավիրվել է աշխատանքի Կալիֆորնիայի նահանգ, կիսահաղորդչային չիպերի նախագծերի  կառավարման "Numetrics Management Systems, Inc" ընկերությունում որպես գիտության և նոր տեխնոլոգիաների գծով փոխպրեզիդենտ, որտեղ աշխատում է մինչև հիմա: 2008թ. հիմնադրել է "Systemic Project Management" ընկերությունը Տեխասում, բնագավառը` նախագծերի կառավարման նոր տեսության և ծրագրային գործիքների ստեղծում: Ստեղծել է նախագծերի կառավարման և մարդկանց ամենօրյա գործունեության մաթեմատիկական տեսություն, որը հրատարակվել է ԱՄՆ-ում: Այս տեսությունը հիմնված է մարդու վարքը նկարագրող երեք աքսիոմաների վրա, ըստ որոնց մարդը իր գործունեությունը կազմակերպում է այնպես, որ այն պահանջի մինիմալ ջանք, պարունակի մինիմալ ռիսկեր և իրեն պատճառի մաքսիմալ հաճույք:

 

 

 

Արևմտյան Հայաստանի Ազգային Բաց Ակադեմիայի

գիտական խորհրդի անդամ

 

ԱՐՄԵՆ ԷՄԻԼԻ ԽԱՉԻԿՅԱՆ

 

Հայաստանում Ֆրանսիական Համալսարան, Միջմշակութային հաղորդակցության և մենեջմենթի ամբիոն, դոցենտ,Վ. Բրյուսովի անվան պետական Լեզվաբանական համալսարան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության կառավարման ամբիոն, դոցենտ: Ֆուլբրայթյան Գիտնականների Հայկական Ասոցիացիա (AFFA), նախագահության անդամ, Կրթական ծրագրերի կորդինատոր «Հայաստան–Հունաստան Բարեկամության  Ընկերություն» , նախագահության անդամ

 

 

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ

2006 – 2007

Պատմության առարկաների գծով ազգային քննական թեստերը պատրաստող հեղինակային խմբի անդամ

2004 – 2005

Քաղաքագիտական Հետազոտությունների և Ուսուցման Հայկական Կենտրոն ՀԿ-ի «Կրթական քաղաքականությունը և Lifelong Learning-ը Հայաստանում» ծրագրի փորձագետ

2003. III – XI

ԱՄՆ Պետդեպարտամենտի Ֆուլբրայթ ծրագրի դրամաշնորհով գիտահետազոտական աշխատանք ԱՄՆ Կոնգրեսի Գրադարանում

2001– 2009

Եվրոխորհրդի հովանավորությամբ «Կովկասի Պատմություն» դասագիրքը պատրաստող հեղինակների միջազգային խմբի անդամ

1997 – 2007

Համաշխարհային պատմության ազգային դպրոցական ծրագիրը և դասագրքերը պատրաստող հեղինակային խմբի անդամ

 

 

ՀԵՂԻՆԱԿԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ

2010

“History of Armenia: a brief review”, Yerevan, “Edit Print” Publication, 265p.

2009

“ИСТОРИЯ СТРАН ЮЖНОГО КАВКАЗА: мультиперспективный взглаяд на историю”, 200 с. - Համահեղինակ

2009

“ИСТОРИЯ АРМЕНИИ”, Учебное пособие для учреждений армянской диаспоры. Ереван, “Эдит Принт”, 264 с.

2004

“ИСТОРИЯ АРМЕНИИ: Краткий очерк”, Учебное пособие для общеобразовательных учреждений армянской диаспоры. Ереван, “Филин”, 192 с.

2002

“ИСТОРИЯ АРМЕНИИ”, Учебная программа для мультинационального колледжа г. Сочи, “Зангак-97”, 18 с.

2000

“ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ”, դասագիրք միջնակարգ դպրոցի 5- րդ

դասարանների համար, Երևան, “Զանգակ-97”, 160 էջ: Համահեղինակ

2000

“ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ հեռավար ուսուցմամբ”, Ուսումնական դասընթաց միջնակարգ դպրոցի համար, CDS ISIS Users Group: Համահեղինակ

ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

2010 -

«ՀՈՒՅՍԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ . Հայուհու դիմանկարը Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանում», «ՎԷՄ» համահայկական հանդես, N 3 (31):

2010

«Նախագահ Վիլսոնի Հայաստանի սահմանների քարտեզը», Երևան, “Էդիտ Պրինտ”, 64 էջ

2006 -

“Ганнибал на Востоке и в Армении”, ԳԱԱ Պատմա-բանասիրական հանդես, N 1, Ереван.

2002 -

“Political propaganda in Royal coinage in Ancient Armenia”, Proceedings of XI International congress of Classical studies, vol. 2, Athens, Greece.

2001

«Կրեդիտային համակարգը, նրա առավելությունները և ներդրման հեռանկարները», - “Մանկավարժական Միտք”, ամսագիր N 3, Երևան

1999 -

‘’Армения в сфере международной политики накануне и в начале нашей эры”, Ереван, “Зангак”, 128 с. Монография.

1998 -

«Հայ-Հունական մշակութային երկխոսությունը և դրա զարգացման հեռանկարները 20-րդ դարի վերջին»: - «Մշակույթների երկխոսությունը և Անձնավորության ձևավորումը 21-րդ դարի նախաշեմին» միջազգային կոնֆերանսի նյութերը, Երևան:

1993 -

«Արտավան 3-ի քաղաքական ծրագրերը և Հայաստանը», - ԻՐԱՆ-ՆԱՄԵ, ամսագիր, N 4, Երևան:

1991 -

«ԱՄՆ քաղաքական ծրագրերը Հայաստանի նկատմամբ 20-րդ դարի սկզբին», (թարգմանություն անգլերենից և մեկնաբանություններ - D. Magie, “Roman policy in Armenia and Transcaucasia and its significance”). - Լրաբեր հասարակական գիտությունների, ամսագիր N 6 (582), Երևան:

1990 -

«Հռոմի քաղաքականությունը Հայաստանում պրինցիպատի կազմավորման շրջանում» - Լրաբեր հասարակական գիտությունների, N 11 (576), Երևան:

1989 -

«Արտաշիսյան վերջին գահակալների ժամանակագրության հարցի շուրջ» - Լրաբեր հասարակական գիտությունների, ամսագիր N 10 (562), Երևան:

1988 -

“The Caucasian and Ethiopian expeditions of emperor Nero”. - Proceedings of the IX International Congress of Ethiopian Studies, vol. 6, Moscow.

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ

2013

Международная конференция «Ответственность власти перед гражданским обществом: механизмы контроля и взаимодействия», 24-25 сентября, г. Саратов, РФ

2004

International Conference “Adult Education and Lifelong Learning in South Caucasus: status quo and perspectives of further development”, June 24-25, Tbilisi, GEORGIA

2003

Fulbright Scholars Conference “International Cooperation in Borderless World: Exploring the U.S. Role in Global Health Governance”, April 2-5, Washington, DC, USA

2002

International academic Meeting on “Tbilisi Initiative” held by Council of Europe on “The History of Caucasus” textbook, December 16-21, London, UK

2002

Regional Academic Cooperation in Armenia, Azerbaijan, Georgia and Turkey, First Planning Session, May 17-19, American University’s Center for Global Peace, Washington DC, USA

2001

International Conference “Challenges and problems of Higher Education: Credit based system”, May 22-25, Ulan Bator, MONGOLIA

1999

XI Congress of International federation of the Societies of Classical Studies (FIEC), August 24-30, Kavala, GREECE

1998

International Symposium held by Council of Europe “Towards a pluralist and tolerant approach to teaching history in Europe: A range of sources and new didactics, December 10-12, Brussels, BELGIUM

1997

«Մշակույթների երկխոսությունը և Անձնավորության ձևավորումը 21-րդ դարի նախաշեմին» միջազգային կոնֆերանսի նյութերը, հոկտեմբերի 8-10, Երևան,

1986

IX International Congress of Ethiopian Studies, August 26-29, Moscow, USSR

 

 

 

 

Արևմտյան Հայաստանի Ազգային Բաց Ակադեմիայի

գիտական խորհրդի անդամ

Ազատ  Սարգսյան

Արևմտյան Հայաստանի Ազգային Բաց Ակադեմիայի

գիտական խորհրդի անդամ

Ծերուն Թադևոսյան

bottom of page